Միջազգային

ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Հալեպի արեւելյան հատվածի ուղղությամբ հասցված հարվածը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Հալեպի արեւելյան հատվածի ուղղությամբ հասցված հարվածը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտը չի մեկնաբանի Հալեպի արեւելյան հատվածի ուղղությամբ հասցված հարվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:

«Մենք չենք մեկնաբանի Սիրիայում իրականացվող բռնության մասին ամեն հաղորդագրություն»,- հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հալեպի արեւելյան հատվածում ինտենսիվ ռմբակոծման հետեւանքով 70 զոհված անձանց մասին: Դեռեւս հստակեցված չէ, թե ով է հասցրել հարվածը:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական ավիատեխնիկայի կիրառումը այնքան ժամանակ, որքան հնարավոր է, որպեսզի բոլորը տեսնեն, որ կողմերն ունեն լուրջ մտադրություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ»,-ասել է ներկայացուցիչը:

Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր Հալեպի արեւելյան հատվածում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների սկսելու մասին: Հալեպի արեւելյան հատվածը գտնվում է ծայրահեղական խմբավորումների վերահսկողության տակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում