Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արմգենիա» հիմնադրամի մի խումբ անդամների

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արմգենիա» հիմնադրամի մի խումբ անդամների

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է «Արմգենիա» հիմնադրամի մի խումբ անդամների՝ կառույցի համահիմնադիր, «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը հյուրերը Ա. Հարությունյանին ներկայացրել են հիմնադրամի՝ Հայաստանի գենետիկ քարտեզագրման գլխավոր ծրագիրը, որում ներառված է նաև Արցախը: Ս. Ավագյանը ներկայացրել է 20 նմուշների հետազոտության արդյունքները և առաջարկել Արցախում սկսել փորձարարական ծրագիր, որով նախատեսվում է գենետիկական հետազոտություն անցկացնելու նպատակով նմուշառել 3-4 սերունդ արցախյան ծագում ունեցող անձանց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կատարվելիք հետազոտությունների արդյունքների տվյալների շնորհիվ՝ հանրային առողջապահությունը կհասնի արդի բժշկության պատշաճ մակարդակի՝ հնարավորություն ընձեռելով հիվանդությունների կանխարգելման և բուժման գործընթացներում արդյունավետորեն կիրառել գիտության վերջին նվաճումները:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից տարվող աշխատանքը՝ մարդկանց առողջության պահպանման ուղղությամբ և վստահեցրել, որ ԱՀ կառավարությունը հնարավորինս կօժանդակի հիմնադրամի կողմից Արցախում նախատեսվող հետազոտությունների կազմակերպմանը:

Հանդիպմանը ներկա էր ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում