Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 4/30. աղյուսակ են վերադարձել «Նարեկ»-ն ու «Փոքրիկ իշխան»-ը

7 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 4/30. աղյուսակ են վերադարձել «Նարեկ»-ն ու «Փոքրիկ իշխան»-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ ևս գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը։ Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Երկրորդում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն է: Գիրքը հանրությանն առավել հայտնի է «Նարեկ» անունով, շատերը հավատում են նրա հրաշագործ ներգործությանն ու բուժիչ հատկությանը: Միջնադարում արարված այս ստեղծագործությամբ Նարեկացին աղոթքի միջոցով կապ է հաստատում Աստծո հետ, իր անունից խոստովանում մարդկային բոլոր մեղքերն ու թողություն խնդրում դրանց համար: Հիշելով անթիվ անհամար մեղքերը՝ ողբում է իր երկրային փոքրությունը, սակայն, առաջնորդվելով գաղափարով, որ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, Նարեկացին ապավինում է Տիրոջ ողորմածությանը:

«Անտարես» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների լույս ընծայած«Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը, որնԱնտուան դը Սենտ Էկզյուպերիիհանրահայտգործն է, երրորդ տեղում է:«Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով:

Անգլիացի գրողՕսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»չորրորդ հորիզոնականում է: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագրվել է 1891 թվականի ապրիլին:

Տասնյակի հինգերորդ հորիզոնականումՋոն Գրինի «Աստղերն են մեղավոր»գիրքն է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ, այն կյանքը սիրելու և վերջին րոպեներն իմաստավորված ապրելու մասին է:

Ռեյ Բրեդբըրիիհեղինակած«Ֆարենհայթ 451»-ը վեցերորդում է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատեր ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Բնագրից թարգմանել էԼուսինե Հարոյանը: Ի դեպ, սա այս ստեղծագործության երկրորդ թարգմանությունն է, առաջինը կատարել էԼևոն Անանյանը:

Վարկանիշային աղյուսակի յոթերորդ տեղումՀերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունն է:Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:

Ութերորդ հորիզոնականումԺան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց»-ն է: Գիրքը էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։

Լուսանկարիչ և գրող Էդգար Հարությունյանի ստեղծագործություններն ամփոփող առաջին՝«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն իններորդում է: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում էԱրմեն Հայաստանցու«Մայրենիք. դրոշ»գիրքը:Այն հեղինակի «Մայրենիք» եռագրության առաջին վեպն է, որում Հայաստանի դրոշի խորհուրդը բացահայտվում է՝ հրապարակախոսության և գեղարվեստական պատումի միահյուսմամբ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար- գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 25
2 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Գասպրինտ 24
3 * Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» Անտարես/Էդիթ Պրինտ 17
4 +6

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 16
5 *

ՋոնԳրին

«Աստղերնենմեղավոր»

Էդիթ Պրինտ 12
6 -2

ՌեյԲրեդբըրի

«Ֆարենհայթ451»

Զանգակ 10
7 *

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 8
8 -3

Ժան-ՊոլՍարտր

«Սրտխառնոց»

Անտարես 7
9 *

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 6
10 Նոր

Արմեն Հայաստանցի

«Մայրենիք.դրոշ»

Անտարես 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում