Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի Սահմանադրական փոփոխությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը նախնական եզրակացության մեջ քննադատել է Ադրբեջանի Սահմանադրության մեջ արված փոփոխությունները, որոնք համազգային հանրաքվեի են դրվելու սեպտեմբերի 26-ին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ լրատվական ծառայությունից, Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ներկայացված փոփոխությունները խախտում են իշխանությունների հավասարության սկզբունքն ու աննախադեպ լիազորություններ տալիս երկրի նախագահին:

«Նախագահական մանդատի երկարաձգումը 5-ից 7 տարվա չի կարող արդարացված լինել, եթե հաշվի առնենք նախագահի արդեն իսկ ուժեղացված դիրքը, ով 2009 թվականից կարող է վերընտրվել անսահմանափակ քանակությամբ»,- ասվում է հանձնաժողովի եզրակացության մեջ:

Մտահոգվելու մեկ այլ առիթ է նախագահին տրվող այն լիազորությունը, որով նա կկարողանա ցրել խորհրդարանը: Սահմանափակվելու են նաև խորհրդարանի լիազորությունները դատավորներին նշանակելու հարցում:

ԵԽ փորձագետները դժգոհել են նաև այն փաստից, որ նոր Սահմանադրությամբ նախագահը կկարողանա արտահերթ ընտրություններ հայտարարել իրեն հարմար ժամանակ:

Վենետիկյան հանձնաժողովը քննադատել է այն փաստը, որ սահմանադրական փոփոխությունները կատարվել են արագացված կերպով՝ չներառելով հասարակական կարծիքը: Սուղ ժամանակի պատճառով անգամ եվրոպացի փորձագետները չեն կարողացել այցելել Ադրբեջան՝ խորհրդատվություններ անցկացնելու երկրի իշխանությունների հետ: Հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները նախքան փոփոխությունները հանրաքվեի ներկայացնելը չեն քննարկել դրանք իրենց հետ:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը