Սերժ Սարգսյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին՝ հիմնարկության նախագահ Մայքլ Հարաթունյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության 95-ամյա հոբելյանի կապակցությամբ և երախտագիտություն հայտնել Հայաստանում, Արցախում և սփյուռքում տարիներ ի վեր կառույցի իրականացրած հայրենանվեր գործունեության համար:

Ընդգծելով, որ «Հովարդ Կարագյոզյան» հիմնարկությունը սփյուռքի առաջին կառույցներից էր, որ հաստատվեց Հայաստանում՝ այդպիսով դառնալով հայաստանակենտրոն կառույց, Սերժ Սարգսյանը դա կարևոր որոշում է համարել: Նախագահի համոզմամբ, սերտ համագործակցությունը Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների հետ, հիմնարկությանը թույլ է տալիս տեղում հստակեցնելու օժանդակության առաջնահերթությունները, ճշգրիտ գնահատելու կարիքները, այն դարձնելու ավելի հասցեական և գտնելու աջակցություն ցուցաբերելու ամենաարդյունավետ ուղին:

Հանրապետության Նախագահն առանձնակի կարևորել է սիրիահայ մեր հայրենակիցներին «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Սերժ Սարգսյանը մաղթել է հաստատությանը անխաթար գործունեություն նրա ազգանվեր առաքելության իրականացման ճանապարհին՝ ակնկալիքով, որ հիմնարկությունը հինգ տարի անց մեծ շուքով տոնի իր հարյուրամյակը և երկրորդ հարյուրամյակում ունենա է՛լ ավելի մեծ ձեռքբերումներ:

Մայքլ Հարաթունյանն իր և հիմնարկության բոլոր գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ հյուրընկալության, գնահատանքի ու բարեմաղթանքների համար: Համառոտ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից հետո հիմնված «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության անցած 95 տարիների գործունեությունը՝ հաստատության նախագահը վստահեցրել է, որ շարունակելու են նույն եռանդով և պատվախնդրությամբ աշխատել, մեծացնելով ջանքերը, հատկապես Հայաստանում և Արցախում՝ ի նպաստ հայոց երկու պետությունների և հայ ժողովրդի բարեկեցության ու հզորացման գործի:

Նախագահ Սերժ Սարգսյանը «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության նախագահ, բարերարՄայքլ Հարաթունյանինպարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նախագահը պետական բարձր պարգև՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է հանձնել նաև հանդիպմանը մասնակցող բարերարԳևորգ (Ջորջ) Բաղումյանին, որով նա պարգևատրվել էր ավելի վաղ՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա