Հայաստանը Սիրիայի հայերի հարցում պետք է օգտագործի ՌԴ-ի ու Իրանի դերակատարությունը. արաբագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցի հետ կապված նախագահ Սերժ Սարգսյանը շատ կարևոր հայտարարություն է արել: Հայաստանը Սիրիայի հարցում պետք է ակտիվ օգտագործի դիվանագիտական լծակները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հնչած նախագահի ելույթին:

«Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հետևում է գործընթացներին և Սիրիայի հակամարտությամբ պայմանավորված մեր քաղաքականության մեջ առաջնահերթ է հայկական համայնքի ճակատագիրը, տեղի հայերին աջակցություն հասցնելու ուղիների փնտրտուքը: Այս համատեքստում նախագահը հայկական կողմի ներգրավվածության, համագործակցության մասին խոսեց: Եթե հայտարարությունից հետո արդեն գործնական քայլեր լինեն, ապա մենք ականատես կլինենք ինչպես հումանիտար նպատակներով ցուցաբերվելիք օգնությունը հայ համայնքին տրամադրելու գործընթացին, այնպես էլ անվտանգության հարցում երաշխիքներ ստանալուն` համագործակցելով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ: Քանի որ Հալեպում Իրանը բավական ակտիվ է»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով, սիրիական հակամարտության հարցի հետ կապված հայկական համայնքն առանձնացել է կառուցողական մոտեցմամբ և միշտ կողմնակից է եղել, որ հակամարտությունը տեղափոխվի քաղաքական լուծման կամ բանավեճի փուլ: Այս համատեքստում, ըստ նրա, հայկական համայնքը կարող է իր ներդրումն ունենալ, սա նաև բարձրացնում է հայկական համայնքի կշիռը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։ Նա նշել է, որ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունները կստեղծեն նախադրյալներ այդ արյունալի հակամարտության տևական կարգավորման համար: Նախագահը ողջունել է ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Նա ընդգծել է, որ քննարկվում է Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորություններն այդ գործընթացներում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին