Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն` մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: