Հասարակական

Հայաստանում ռուսական բազայի վարորդները 100 և 300 կմ երթեր կիրականացնեն լեռնային ճանապարհներով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ռուսական բազայի վարորդները 100 և 300 կմ երթեր կիրականացնեն լեռնային ճանապարհներով

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) բազայում ավտոմոբիլային տեխնիկայի վարորդների համար մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 300 զինծառայողներ այդ դասերը կյուրացնեն մեկ ամսվա ընթացքում ծովի մակարդակից 1500-2000 մետր բարձրության վրա տեղակայված «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրադիր կրակադաշտերի մրցուղում:

Դասընթացներին ընդառաջ զինծառայողները ուսումնասիրել են բարձրադիր տեղանքներում վարելու առանձնահատկությունները, ավտոտեխնիկայի օգտագործման անվտանգության պահանջները, ինչպես նաև ԿամԱԶ, Ուրալ և ՈՒԱԶ մեքենաների բնութագրիչները:

Վերապատրաստման ընթացքում վարորդները կկատարեն 100 և 300 կիլոմետրանոց երթեր կոշտ տեղանքներով, մայրուղիներով և բնակավայրերի կից ճանապարհներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում