ԱԺ 5 խմբակցություններ նախաստորագրել են ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի 5 խմբակցություններ նախաստորագրել են ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Մենք նախաստորագրումից հետո հանդիպել ենք նաև դոնորների հետ, և կարող եմ ասել, որ այդ համաձայնագրի կետերն իրականացնելու համար անհրաժեշտ 9 միլիոն դոլարն ամբողջությամբ կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զուրաբյանը:

Նա հավելեց, որ համաձայնագրի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Նրանք հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ ստորագրված ցուցակների հրապարակման, բոլոր տեղամասերում տեսախցիկների տեղադրման և ընտրական գործընթացի տեսանկարահամնան վերաբերյալ համաձայնությունն արդեն առաջընթաց է: Քանի որ մենք ունենք անհրաժեշտ գումարները և քաղաքացիական հասարակության դրական կարծիքը, ես կոչ եմ անում հնարավորինս արագ կազմակերպել համաձայնագրի վերջնական ստորագրման գործընթացը և ձեռնամուխ լինել ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններին»,- եզրափակեց Զուրաբյանը:

Համաձայնագիրը ստորագրել են ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունները:

Հայերեն English Русский

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով