Վաշինգտոնում մեկնարկել է «Ի պաշտպանություն քրիստոնյաների» համաժողովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում սեպտեմբերի մեկնարկել է «Ի պաշտպանություն քրիստոնյաների» համաժողովը, որի ամենամեծ հովանավորներից մեկը ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն է:Համաժողովի մասնակիցները կփորձեն գտնել լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց առնչվում են Մերձավոր Արևելքի քրիստոնեական համայնքները, ինչպես նաև հասնել արդարության 1915-1923 թթ. հայերի, հույների և ասորիների դեմ իրականացված ցեղասպանության համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: Համաժողովի խորագիրն է «Ցեղասպանությունից անդին. պահպանելով Քրիստոնեությունը Մերձավոր Արևելքում»:

Համաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը: Նա դատապարտել է ԱՄՆ թողտվությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում, ինչպես նաև բացասական է գնահատել այն, որ Միացյալ Նահանգները «կանաչ լույս» են վառել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների առաջ:

Նա իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից 393 կողմ, 0 դեմ ձայներով ընդունված թիվ 75 բանաձևի առնչությամբ, որով «Իսլամական պետության/ԴԱԵՇ»-ի կողմից Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, այդ թվում` հայերի ու ասորիների, ինչպես նաև եզդիների և այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ գործողությունները որակվում են ցեղասպանություն: Բանաձևի հեղինակները դեմոկրատ Աննա Էշուն և հանրապետական Ջեֆ Ֆորթենբերին են:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան