Թուրքիան իր սեփական խաղն է տանում Սիրիայում. Անուշ Հովհաննիսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի համոզմամբ` Թուրքիան այսօր Սիրիայում իր սեփական խաղն է սկսել:

«Բնականաբար, վերջերս Թուրքիայի ներխուժումը Սիրիայի Ջերաբլուսի շրջան որոշակի պայմանավորվածությունների արդյունք էր, քանի որ առանց ԱՄՆ-ի եւ առավել եւս առանց Ռուսաստանի իրազեկվածության Թուրքիան այդ գործողությունն իրականացնել չէր կարող: Այն պահից սկսած, երբ Ռուսաստանն ապահովեց իր ներկայությունը Սիրիայում` ձեւավորելով հակաօդային տարածք, որեւէ օդային գործողություն այդ տարածքում հնարավոր չէր իրականացնել, սակայն Թուրքիան այս գործողությունն իրականացրեց նաեւ ռազմական օդուժի օգնութամբ, ինչն առանց Ռուսաստանի հետ փոխհամաձայնության հնարավոր չէր: Գործողությունն իրականացվեց օգոստոսի 24-ին` այն ժամանակ, երբ փոխնախագահ Բայդենը Թուրքիայում էր, որտեղ նա հաստատեց, որ գործողությունը համաձայնեցված է դաշնակիցների հետ: Սակայն Սիրիայում վերջին երկու օրերի զարգացումների մասին դժվար թե կարելի է նույնն ասել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց թուրքագետը:

Նրա կարծիքով, ըստ այդ պայմանավորվածության, Թուրքիան չպետք է Ջերաբլուսից այն կողմ անցներ, սակայն արդեն սկսել է ռազմական գործողություններ Ջերաբլուսից դեպի հարավ տանող տարածքում:

«Եթե առաջին գործողությունների ժամանակ արձագանքները բավականին զուսպ էին, ապա արդեն օգոստոսի վերջին օրերին Ռուսաստանն իր մտահոգությունը հայտնեց այս զարգացումների վերաբերյալ, ԱՄՆ տարբեր ներկայացուցիչներ քննադատական նախազգուշացումներ արեցին, Իրանը նույնպես դատապարտեց: Այսինքն` Թուրքիան փորձում է իր իսկ խաղը տանել Սիրիայում եւ թնջուկ ստեղծել առանց այդ էլ բարդ իրավիճակում: Ինչո՞ւ հարավում…Որովհետև այնտեղ Թուրքիայի համար շատ կարեւոր Հալեպի կռիվն է, այն, թե ով կվերահսկի Հալեպը»,-նշեց Անուշ Հովհաննիսյանը:

Թուրքագետի խոսքով` թեպետ պաշտոնական Թուրքիան պնդում է, որ իր հիմնական նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, այնուամենայնիվ, Թուրքիան իրականում պայքարում է հենց քրդերի դեմ:

Օգոստոսի 24-ին Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները օդուժի աջակցությամբ Սիրիայում ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում: Հայտարարվող հիմնական նպատակը Թուրքիայի սահմանային անվտանգության ապահովումը և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն է:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին