Միջազգային

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր փախստական երեխաներ են անհետացել

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր փախստական երեխաներ են անհետացել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի տարածքում կորել են հարյուրավոր փախստական երեխաներ, որոնք Միացյալ Թագավորություն են ժամանել առանց մեծերի ուղեկցության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Independent-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարության տվյալները:

Ընդհանուր առմամբ իշխանությունները տեղեկատվություն չունեն 360 փախստական երեխաների գտնվելու վայրի վերաբերյալ: Նրանցից 200-ից ավելին կապի մեջ չի մտնում արդեն երկու տարուց ավելի:

Ինչպես նշում Է հրատարակությունը, երկյուղներ կան, որ անչափահասները կարող են դառնել ստրկավաճառների զոհեր կամ ենթարկվել բռնության: Երեխաների անհետացման պատճառներից մեկն Էլ կարող Է դառնալ հոգեբանական ցնցումները, սթրեսը, իշխանությունների նկատմամբ անվստահությունը, ինչպես նաեւ արտաքսման ենթարկվելու վախը:

Վերջին հինգ տարվա ընթացքում առանց ծնողների կամ խնամակալների Մեծ Բրիտանիա են ժամանել 9287 անչափահասներ: Նրանց մեծ մասին տեղավորել են մանկատներում կամ ընտանիքներում:

Անգլիայում երեխաների իրավունքների հարցերով լիազոր Աննա Լոնգֆիլդը հորդորել Է կառավարությանը՝ անհապաղ զբաղվել կորած երեխաների որոնմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում