Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արգասաբեր գործունեություն և հաջողություններ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում:
Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: