Տարածաշրջանային

Էրդողանը Մոսկվայում կհանդիպի Ասադին. լիբանանյան մամուլ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Մոսկվայում կհանդիպի Ասադին. լիբանանյան մամուլ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջին Մոսկվայում կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է լիբանանյան As Sefir թերթը:

Ըստ հրատարակության` թուրքական եւ սիրիական նախագահների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ի եւ 22-ի միջեւ:

Լիբանանյան թերթը գրում է, որ Էրդողանի` օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգ կատարած այցի ժամանակ սիրիական պատվիրակությունը այցով գտնվել է Մոսկվայում:

Սանկտ-Պետերբուրգում Էրդողան-Պուտին հանդիպումից հետո Անկարան տրամագծորեն փոխել է Սիրիայի նախագահի ճակատագրի հարցում իր դիրքորոշումը: Թուրքիայի պաշտոնական անձինք հայտարարել են, որ Անկարան այլեւս չի պնդելու Բաշար Ասադի հրաժարականը եւ պատրաստակամություն է հայտնել աշխատել նրա հետ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում