Չավուշօղլուն Գերմանիայի կառավարությունից պահանջում է հրաժարվել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևից. Reuters

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան գերմանացի պատգամավորներին թույլ կտա մուտք գործել Ինջիրլիքի ռազմաբազա այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Անդրադառնալով գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա թույլ տալու հարցին` Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Դա կախված է Գերմանիայի կողմից ձեռնարկվելիք քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլերի դիմեն, ապա մենք հնարավոր կդարձնենք այցը: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանք, ովքեր միջամտում են և մանիպուլացնում են մեր պատմությունն անարդար ձևով, այց կատարելու թույլտվություն չեն ստանա»: Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ Չավուշօղլուի նախանշած «անհրաժեշտ քայլերը» ենթադրում են, որ Գերմանիայի կառավարությունը հեռացնի իրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից և հստակեցնի, որ կառավարությունը չի աջակցում դրան:

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից կարճ ժամանակ անց Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` 2016 թվականի հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:

Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցը քննարկվեց նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վարշավայում տեղի ունեցած Մերկել-Էրդողան հանդիպման ժամանակ: Թուրքական աղբյուրների համաձայն` Էրդողանը պայման է դրել Մերկելի առաջ` կառավարության անունից հայտարարություն անել այն մասին, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի որոշումը չի արտահայտում կառավարչության պաշտոնական դիրքորոշումը: Մերկելը, սակայն, մերժել է այդ առաջարկը: Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով գտնվում են գերմանական Tornado հետախուզական ինքնաթիռներ և240 գերմանացի զինվոր:

Հայերեն العربية English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս