Տարածաշրջանային

Ռուսաստանից Թուրքիա առաջին վարձաչվերթային թռիչքները կմեկնեն սեպտեմբերի 4 – 5-ին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից Թուրքիա առաջին վարձաչվերթային թռիչքները կմեկնեն սեպտեմբերի 4 – 5-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի զբոսաշրջիկներով առաջին վարձաչվերթային թռիչքները Թուրքիա կմեկնեն սեպտեմբերի 4 – 5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի զբոսաշրջային գործարկուների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:

«Առաջին վարձաչվերթը կթռչի սեպտեմբերի 4 – 5-ը»,- ասել Է նա:

Ավելի վաղ մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն Էր հայտնվել, որ Ռուսաստանից Թուրքիա առաջին վարձաչվերթային թռիչքները կկատարվեն սեպտեմբերի 2-ին «Ինտուրիստ» զբոսաշրջային գործարկուի սպասարկյալների համար: Մինչդեռ «Ինտուրիստի» ուղեւորությունների ընտրության կառավարիչը ՏԱՍՍ-ին իրազեկել Է, որ կայքում առաջարկվող ուղեւորությունները Թուրքիա՝ սեպտեմբերի 2-ին թռիչքի ամսաթվով, ներառում են կանոնավոր, այլ ոչ թե վարձաչվերթային թռիչքները:

Լուսանկարը` ТАСС

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում