Հատուկ նախագծեր

«Նոր գիրք» 3/22. արդեն գրախանութներում են «Սև կապիկը» և «Հայդի»-ն

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք» 3/22. արդեն գրախանութներում են «Սև կապիկը» և «Հայդի»-ն

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է նոր հրատարակված երկու գիրք:

Զախար Պրիլեպին

«Սև կապիկը»

«Սև կապիկը» ռուս ժամանակակից գրող Զախար Պրիլեպինի աղմկահարույց վեպն է, որում համադրված են հոգեբանական դրաման և քաղաքական թրիլերը: Խմբագրության առաջադրանքով երիտասարդ լրագրողը հայտնվում է գաղտնի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող երեխաներին…

Ռուսերենից թարգմանել է Գևորգ Գիլանցը: Երևան, «Անտարես», 2016, 312 էջ («Օտար գիր» մատենաշար):

Յոհաննա Սփիրի

«Հայդի»

Փոքրիկ Հայդիին կյանքը շվեյցարական լեռնային գյուղակում ամենօրյա տոն է թվում: Աղջնակը սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծարած Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն Հայդին շուտով ստիպված է հրաժեշտ տալ սիրած վայրին: Նրան մի նոր կյանք է սպասում Ֆրանկֆուրտում` անվասայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում