Տարածաշրջանային

Թուրքիան ցանկանում է մտնել Եվրասիական տնտեսական միություն. թուրք նախարար

2 րոպեի ընթերցում

Թուրքիան ցանկանում է մտնել Եվրասիական         տնտեսական միություն. թուրք նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Daily Sabah թերթին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը գլխավորում է Եվրասիական մաքսային միությունը, որի մեջ են մտնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը եւ Հայաստանը: Իհարկե, մենք ցանկանում ենք միանալ Եվրասիական մաքսային միությանը՝ սակայն առանց վնասելու Եվրամիություն Թուրքիայի մտնելու գործընթացին», -ասել է Զեյբեկչին:

«Մինչեւ ռուսաստանյան ինքնաթիռի խոցումը` 2015 թվականի նոյեմբերի 24-ը մենք բանակցություններ էինք վարում Ռուսաստանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին, ինչի վերաբերյալ շրջանակային համաձայնությունը ՌԴ-ի էկոնոմիկայի նախարարի հետ ստորագրվել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի ժամանակ: Այժմ մենք վերականգնել ենք այդ բանակցությունները եւ ցանկանում ենք դրանք ավարտել հնարավորինս շուտ», -հավելել է նա:

Թուրք նախարարի խոսքով` ազատ առեւտրի գոտին ընդգրկելու է ծառայությունների եւ ներդրումների առաջին հատվածը: Հետագայում կողմերը ծրագրում են այնտեղ մտցնել արդյունաբերական արտադրությունը, մասնավորապես, գյուղատնտեսական հատվածը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում