Տարածաշրջանային

Թուրքիան ռմբակոծել է քրդերի կողմից ԻՊ-ից ազատագրված սիրիական տարածքները

2 րոպեի ընթերցում

Թուրքիան ռմբակոծել է քրդերի կողմից  ԻՊ-ից ազատագրված   սիրիական տարածքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դիրքերը Սիրիայում ռմբակոծելու պատրվակով իր տարածքից «Կատյուշա» հրթիռներով ռմբակոծել է սիրիացի քրդերի Մինբիչի ռազմական խորհրդի ուժերի` քաղաքի հյուսիսում ԻՊ-ից ազատագրած տարածքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ANHA-ն:

Գործակալությունը ուշադրության է հրավիրել այն բանի վրա, որ Թուրքիան քրդերի կողմից ԻՊ-ից ազատագրված սիրիական տարածքները ռմբակոծել է Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մեսուդ Բարզանիի եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի Թուրքիա կատարելիք այցերի նախօրեին:

Թուրքիան երկյուղում է, որ սիրիացի քրդերը Սիրիայի հյուսիսում կարող են ինքնավարություն ստեղծել:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում քրդական որեւէ պետական կազմավորման ստեղծում:

Ներկայում Սիրիայի հյուսիսային շրջաններում քրդերին մնում է վերահսկել Թուրքիայի հետ Սիրիայի միջեւ 900 կմ-ի հասնող սահմանի 100 կմ մասը եւս, որից հետո Թուրքիան ամբողջությամբ կկտրվի Սիրիայից: Բացի այդ Անկարան զգուշանում է, որ Սիրիայում եւ Իրաքում քրդական ինքնավարությունների ստեղծումից հետո հերթը կհասնի նաեւ Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան մասում քրդական ինքնավարության ստեղծմանը, ինչի համար Թուրքիայի 20 մլն-ի հասնող քրդական բնակչությունը պայքար է տանում 1980-ականներից սկսած:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում