Միջազգային

Ճապոնիայում աճում է «Մինդուլ» թայֆունից տուժածների թիվը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում աճում է «Մինդուլ» թայֆունից տուժածների թիվը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում «Մինդուլ» թայֆունից տուժածների թիվը հասել է 67-ի, զոհվել է մեկ մարդ: Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել է ազգային օդերեւութաբանական գործակալությունը, ներկայում տարերքը մոլեգնում է Հոկայդո հյուսիսային կղզում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Առնվազն 21 հազար բնակիչների հանձնարարվել է տարհանվել պատսպարաններ եւ հնարավորինս փողոց դուրս չգալ: Այս նախազգուշացումը վերաբերվում է ոչ միայն Հոկայդոյին, որտեղ այժմ մոլեգնում է տարերքը, այլեւ Ֆուկուսիմա, Սայտամա եւ Կանագավա պրեֆեկտուրաներին, որոնց տարածքով թայֆունն անցել է ավելի վաղ: Այնտեղ առանձին շրջաններ մինչ այժմ ջրածածկ են, իսկ էլեկտրահաղորդման գծերի խզման հետեւանքով առանց լույսի է մնում 28 հազար տուն:

Նախօրյակին Ճապոնիայի կենտրոնական մասում անբարենպաստ եղանակի պատճառով չեղյալ էին հայտարարվել 500-ից ավելի ավիաչվերթներ, այդ թվում՝ միջազգային: Մի շարք շրջաններում խախտվել էր երկաթուղային հաղորդակցությունը: Ապաստարաններ տեղափոխվելու հանձնարարություն էր ստացել ավելի քան կես միլիոն մարդ: Որոշ տարածաշրջաններում տեղումների ինտենսիվությունը հասնում էր ժամում 120 միլիմետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում