«Նոր գիրք» 3/21. «Զազին մետրոյում», «Այնքան սպիտակ սիրտը» և «Կեցցե Լյոնեբերգացի Էմիլը»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է նոր հրատարակված երեք գիրք:

Ռեյմոն Քընո

«Զազին մետրոյում»

Վեպում պատմվում է Զազի անունով 12-ամյա ֆրանսիացի աղջնակի մասին, որն առաջին անգամ եկել է Փարիզ և նպատակ ունի իրականացնել իր երազանքը՝ սեփական աչքերով տեսնել մետրոն: Նա ինքնակորույս տեղաշարժվում է ամբողջ Փարիզով՝ ամեն անգամ հայտնվելով ծիծաղելի իրադարձությունների կենտրոնում:

Ֆրանսերենից թարգմանել է Աննա Հակոբյանը, հրատարակել է «Անտարես»-ը, 224 էջ է («Օտար գիր» մատենաշար):

Խավիեր Մարիաս

«Այնքան սպիտակ սիրտը»

«Այնքան սպիտակ սիրտը» (1992) վեպը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և, ինքն էլ չցանկանալով, ունկնդիրը դառնում մի խոսակցության: Այդ պահից ի վեր այլևս անհնար է ազատվել «տհաճության զգացումից», որն ուղեկցվելու է ամուսնական կյանքի ամբողջ ընթացքում: Իսկ գուցե այդ «տհաճությունը» գալիս է վաղ անցյալից, ո՞վ գիտի: «Այնքան սպիտակ սիրտը» վեպը գաղտնիքների, դրանց հնարավոր վտանգավորության, ամուսնության, սպանությունների, կասկածի, խոսելու և լռելու մասին է, սպիտակ սրտերի մասին, որոնք կամաց-կամաց ներկվում են՝ դառնալով այնպիսին, ինչպիսին երբեք չէին ցանկանա լինել: Իսպաներենից թարգմանել է Ռուզաննա Պետրոսյանը, հրատարակել է «Անտարես», 2016, 384 էջ («Օտար գիր» մատենաշար):

Աստրիդ Լինդգրեն

«Կեցցե Լյոնեբերգացի Էմիլը»

Երեխաների սիրելի հերոսների շարքում արդեն հայտնված չարաճճի տղան, որն ապրում էր Սմոլանդ գավառի Լյոնեբերգա քաղաքի Քաթհուլտ ագարակում իր հոր՝ Անտոն Սվենսոնի, մոր՝ Ալմա Սվենսոնի և իր կրտսեր քույրիկ Իդայի հետ, սկսում է դպրոց հաճախել։ Նրանց սպասուհի Լինայի կարծիքով Էմիլին երկնքում տեղ կտան միայն այն դեպքում, եթե կայծակ անելու համար հանկարծ օգնության կարիք ունենան։ Այս վիպակում Էմիլը մի քանի խելացնոր գործարքներ է կնքում Բաքհորվայի աճուրդում, հազար երկու հարյուր խեցգետին բռնում, իր վարժեցրած խոզուկի հետ հայտնվում է հարբեցողության դեմ պայքարի կենտրոնում, Սուրբ Գրքի քննության օրը հայրիկին պատահաբար փակում Թրիսեի տնակում, իսկ վիպակի վերջում մի այնպիսի հերոսություն անում հանուն իր սիրելի ընկերոջ, որ Լինան և բոլոր լյոնեբերգացիները փոխում են իրենց կարծիքը։ Հրատարակել է «Զանգակը»:

Հայերեն

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին