Տարածաշրջանային

Թուրքիայում մեկ օրում երկրորդ ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել. 3 զոհ, 146 վիրավոր

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում մեկ օրում երկրորդ ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել. 3 զոհ, 146 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ օրվա ընթացքում Վանից հետո Թուրքիայի Էլազիղ քաղաքում տեղ ունեցած երկրորդ ահաբեկչական գործողության արդյունքում 3 մարդ զոհվել, 146-ը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Էլազիղի ոստիկանությունը համոզմունք է հայտնել, որ ահաբեկչական գործողությունն իրագործել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK):

PKK-ի մարտիկները պայթուցիկով բեռնված ավտոմեքենայով հարձակում են գործել Էլազիղի ոստիկանության վրա: Զոհվածներից երեքն էլ, վիրավորվածների մեծ մասն էլ ոստիկաններ են: Վիրավորներից 18-ի վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր: Պայթյունից վնասվել են ոստիկանության շենքն ու մերձակա շենքերը:

Թուրքիայի իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են ռեպորտաժներ վարել պայթյունի վայրից, որտեղ հսկայական փոս է առաջացել:

Վանում անցած գիշեր տեղական ժամանակով մոտ ժամը 23:15-ին Իսքելե պողոտայում ոստիկանության բաժանմունքի մոտ ավտոմեքենա է պայթեցվել, որի արդյունքում զոհվել է 5, վիրավորվել 40 մարդ:

Թուրքական Demokrat Haber լրատվական կայքը հայտնել է, որ պայթել է պայթուցիկով լիցքավորված Nissan տեսակի ավտոմեքենան: Սպանվածներից 3-ը քաղաքացիական անձինք, 2-ը` ոստիկաններ են: Վիրավորվածներից 18-ը եւս ոստիկաններ են:

Պայթյունի պատասխանատվությունը դեռեւս որեւէ կազմակերպություն իր վրա չի ստանձնել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում