Տարածաշրջանային

Իսրայելը Թուրքիային 20 մլն դոլար փոխհատուցում կվճարի

2 րոպեի ընթերցում

Իսրայելը Թուրքիային 20 մլն դոլար  փոխհատուցում կվճարի

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը Թուրքիային 20 մլն դոլար փոխհատուցում կվճարի «Ազատության նավատորմի» կազմում Պաղեստինի Գազայի հատված մարդասիրական օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպի համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այսօր լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:Նրա խոսքով` նշված գումարը պետք է վճարվի առաջիկա 25 օրերի ընթացքում:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Իսրայելն ընդունել է հարաբերությունները նորմալացնելու համար Թուրքիայի բոլոր պայմանները:Նրա խոսքով` Իսրայելը նաեւ համաձայնվել է Թուրքիայի միջնորդությամբ հանել Գազայի հատվածի նկատմամբ շրջափակումը:

Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները փչացել էին 2011 թվականին իսրայելցի զինվորականների հրահանգներին «Մավի Մարմարա» նավի անձնակազմի չենթարկվելու պատճառով ծագած միջադեպում 9 թուրքերի զոհվելուց հետո: Դրանից հետո Անկարան հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները կարող են վերականգնվել, եթե Թել Ավիվը պաշտոնապես ներողություն խնդրի եւ փոխհատուցի միջադեպի պատճառով զոհված քաղաքացիների ընտանիքներին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում