Զինված խմբի գործողություններն ուղղված էին պետականության դեմ. Գառնիկ Իսագուլյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված խմբի գործողությունները ուղղված են եղել բացառապես Հայաստանի պետականության դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու, մարդկանց պատանդ պահելու վերաբերյալ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Նրանք փորձեցին վարկաբեկել բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և ընդհանրապես այն բոլոր ինստիտուտները, որոնց վրա հիմնված է պետականությունը: Նրանց առաջին օրերին առաջ քաշած լոզունգները՝ սոցիալական արդարության, հավասարության վերաբերյալ, դրանք լոկ լոզունգներ էին, որպեսզի կարողանան հասարակության որոշակի խավին օգտագործել բացառապես մեկ նպատակով, այն է` իշխանություն վերցնելը»,- ընդգծեց Իսագուլյանը:

Անդրադառնալով գնդապետ Արթուր Վանոյանի սպանությանը՝ Իսագուլյան նշեց, որ զինված խումբը 3-4 ժամ թույլ չի տվել, որպեսզի գնդապետին բժշկական օգնություն տրամադրվի, որի հետևանքով նա մահացել է:

Նրա խոսքով՝ զինված խմբի 31 անդամներից 7-ն ընդհանրապես զենք չէին տեսել նախկինում, իսկ շատերը ընդհանրապես տեղյակ չեն եղել, թե հուլիսի 17-ի գիշերն ինչ գործողություններ են կատարվելու:

«Գրոհը զինված բաժանմունքի վրա ենթադրում էր դիմադրություն և ովքեր պետք է դառնային առաջին զոհերը, բնականաբար, նրանք ովքեր կյանքում զենք տեսած չեն եղել: Անպայման նախատեսված էր, որ այս գործողությունների ժամանակ լինելու են զոհեր իրենցից, և այդ զոհերի արյան վրա իրենք փորձելու են շահարկել և մեծ զանգված հանել Երևանի փողոցներ: Սակայն, նրանց այս մտահղացումը իրականացնել չհաջողվեց և բավականին լուրջ հարված հասցրեց նրանց հետագա պլաններին»,- ասաց Իսագուլյանը:

Լեռնային Ղարաբաղի հողերի հանձման վերաբերյալ խոսակցությունները Իսագուլյանի դիտարկմամբ անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում:

«Ես ընդամենը 10 օր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ եղել եմ Իշխանաձորում: Այնտեղ քաղաքացիներին բաժանվել է 18 բնակարան: Բացի դրանից, մենք եղել ենք ԼՂՀ-ի բոլոր համայնքներում: Այդ տարածքներում ԼՂՀ նախագահը տվել է հանձնարարականներ դպրոցներ, մանկապարտեզներ կառուցելու վերաբերյալ:

Վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ եղել ենք Հյուսիսային շրջաններում, որտեղ նույնպես բնակարաններ են բաժանվել և տրվել են հանձնարարականներ: Դրանք այն շրջաններն են, որոնց հանձնման մասին խոսում են որոշ քաղաքական գործիչները: Ո'չ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ո'չ Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանը չեն պատրաստվում որևէ մեկին հող հանձնել»,- շեշտեց Իսագուլյանը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում