Տարածաշրջանային

Բաքվում կոչ են անում Լինչի դատաստանի ենթարկել Ռիոյում հայ մարզիկին պարտված ադրբեջանցի ըմբիշին

2 րոպեի ընթերցում

Բաքվում կոչ են անում Լինչի դատաստանի ենթարկել Ռիոյում հայ մարզիկին պարտված ադրբեջանցի ըմբիշին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիոյի օլիմպիական խաղերում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին պարտված ադրբեջանցի ըմբիշ Ռասուլ Չունաեւին (66 կգ) Ադրբեջանում կոչ են անում Լինչի դատաստանի ենթարկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haqqin.az լրատվական կայքը` նշելով, որ հայ ըմբիշին Ռասուլ Չունաեւի պարտությունը դարձել է Ադրբեջանում երեկվա գլխավոր թեման:

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի մեծ մասը խստորեն քննադատել է Չունաեւին, վիրավորանքներ հնչեցրել նրա հասցեին: Նրանք անգամ առաջարկել են ստորագրություններ հավաքել Ադրբեջանի քաղաքացիությունից նրան զրկելու համար, կոչեր են հնչել երկիր վերադառնալու ժամանակ օդանավակայնում նրան Լինչի դատաստանի ենթարկելու մասին:

Ուշագրավ է, որ համերկրացիների Լինչի դատաստանի կոչերին արժանացած Ռասուլ Չունաեւը, որն այդ առնչությամբ հայտարարել է, որ անհրաժեշտ է տարանջատել սպորտը քաղաքականությունից, բազմիցս ըմբշամարտի գորգը վերածել է քաղաքականի: Հայի նկատմամբ հաղթանակից հետո նա զինվորականի քայլքով զինվորական պատիվ է տվել՝ այդպես քաղաքականացնելով իր հաղթանակը:

Ադրբեջանի ղեկավարության հրահանգով հայատյաց դարձած` դեգրադացված հասարակությունը իր ներկայացուցչի նկատմամբ հայի յուրաքանչյուր հաղթանակ, անկախ բնագավառից, ցավագին է ընդունում եւ «մահապատժի» ենթարկում օր առաջ «հերոսացրած» իր քաղաքացուն:

Այդպես եղավ նաեւ Ռասուլ Չունաեւի հետ: Նա եւս բախվեց իր վաստակած այն իրավիճակի հետ, երբ «իշխանիդիրքից իջեցվեց ցեխը», -գրում է ադրբեջանական կայքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում