Ադրբեջանի ՀՆԱ-ն 3 տոկոսով կրճատվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի 7 ամիսների ընթացքում ներքին համախառն արտադրանքի ծավալն Ադրբեջանում կազմել է 32 մլրդ 122,6 մանաթ (մոտ 16 մլրդ դոլար), ինչը 3 տոկոսով փոքր է, քան 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական ծառայությանը, որը նշել է, որ դա կապված է շինարարության համալիրում արտադրության ծավալի 30,7 տոկոսով նվազման հետ:

Ըստ գործակալության` ոչ նավթային հատվածի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է 64,8 տոկոս, ընդ որում ոչ նավթային հատվածում ՀՆԱ-ի արտադրությունը 5,4 տոկոսով կրճատվել է:

2016 թվականին Ադրբեջանի յուրաքանչյուր բնակչին ընկնող ՀՆԱ-ի արտադրության ծավալը կազմում է 3340,6 մանաթ (մոտ 1670 դոլար), ինչը 4,1 տոկոսով փոքր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

2015 թվականի փետրվարին եւ դեկտեմբերին Ադրբեջանի կառավարությունը հարկադրված գնացել է ազգային արժույթի` մանաթի մոտ 60 տոկոսով արժեզրկմանը: Ներկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթը 2 անգամից ավելի արժեզրկվել է. Անցյալ տարվա սկզբին մեկ դոլարն արժեր 0,0802 մանաթ, իսկ ներկայում` 1,6164 մանաթ:

Հայերեն Русский

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին

Սեպտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով

ԵՄ անդամ երկրների դեսպանները Սյունիքում քննարկել են «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության հետագա առաջնահերթությունները

Արարատ Միրզոյանը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են գործարար կապերի խթանումը մի շարք ոլորտներում

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա