Հասարակական

Հայաստանում 96.4 հազար մարդ աշխատանք է փնտրում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 96.4 հազար մարդ աշխատանք է փնտրում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբաղվածության պետական գործակալության տվյալներով 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.4 հազար մարդ. նրանցից 63.1 հազարը կանայք են: Ըստ տարիքային խմբի`96.4 հազար աշխատանք փնտրողներից22.6 հազարը երիտասարդներ են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տվյալները լրագրողներին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: «Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.2 տոկոսը կամ 78.2 հազար մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.6 տոկոսը կամ 53.7 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը գործազուրկների 24.5 տոկոսն է (19.2 հազար մարդ), հաշմանդամություն ունեցող անձինք գործազուրկների 3.5 տոկոսն են կամ 2.8 հազարը»,-տեղեկացրեց Արտակ Մանգասարյանը:

Նրա խոսքով` գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը 50.5 տոկոս է, որից երիտասարդները 39.8 տոկոս են կազմում:

Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը 1 միլիոն 71.5 հազար է կամ 91.4 տոկոս: «Գործազուրկների շրջանում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը 12.4 տոկոս է, միջին մասնագիտական կրթություն ունեցողները 18.5 տոկոս են կազմում, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները 5.6 տոկոսն են, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.7 տոկոս, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 8.8 տոկոս»,-նշեց պաշտոնյան:

Նա հայտնեց, որ Զբաղվածության պետական գործակալությունում այս տարվա առաջին կիսամյակի դրությամբ` ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, 5.6 տոկոսով ավելացել է հաշվառվածների թիվը: «Մեզ մոտ հաշվառվում են նաև ծրագրերում ընդգրկվելու համար»,-հավելեց Արտակ Մանգասարյանը:

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

Հայաստան

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Հայաստան

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Իրավունք

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ֆինանսներ

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Իրավունք

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Քաղաքականություն

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Հայաստան

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում