Արտաքին ուժերը կբաժանեն Թուրքիան, կստեղծվի քրդական պետություն. Հասան Ջեմալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին ուժերը Թուրքիան կբաժանեն, կմասնատեն եւ քրդական պետություն կստեղծեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական T24.com կայքում գրում է Հասան Ջեմալը` նշելով, որ իրականացման ճանապարհին է` հանրապետական Թուրքիայի ստեղծման օրվանից իշխանությունների ամենավախենալու բանը:

«Թուրքիայի իշխանությունները մի կողմից զսպել են «զինվորականների` իշխանության գալը», մյուս կողմից` փակել են «առաջին դասի դեմոկրատիայի» ճանապարհը, սակայն, նրանց 90-ամյա այդ քաղաքականությունը, ինչպես նաեւ «երկրի մասնատվելու վախը մինչ այսօր չի վերացել»:«Թուրքական պետության վախերը ոչ մի բանի պետք չեղան, ինչից վախենում էին` տարիների ընթացքում սկսեց իրականանալ», -գրում է Հասան Ջեմալը:

«Բաժանման վախը» վերնագրով հոդվածում Հասան Ջեմալը գրում է, որ «արտաքին ուժերը Թուրքիան կբաժանեն, կմասնատեն եւ քրդական պետություն կստեղծեն»:

«Թուրքիայի հանրապետության հիմնադիր հայրերը երբեք չեն մոռացել Արեւմուտքի աջակցությամբ Օսմանյան կայսրությունը ազգայնական գործողություններով մասնատումն ու փլուզումը: Այդ վախերը, նույնիսկ, հասել են խելացնորության վիճակի: Սակայն, դրանից քրդական խնդիրը չվերացավ, հակառակը, գնալով խորացավ: Իրաքում քրդերն ինքնավարություն ստեղծեցին, դրանով վերացնելով Թուրքիայի «կարմիր գծերը»: Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) լեռներից իջավ քաղաքներ եւ սկսեց նաեւ քաղաքական պայքար տանել` պետություն կառուցելու համար, այս անգամ արդեն Սիրիայում եւ Թուրքիայում: PKK-ի արբանյակ, սիրիացի քրդերի «Դեմոկրատական միասնության կուսակցությունը (PYD-YPG) ROJAVA-ում (Արեւմտյան Քրդստան) Սիրիայի հյուսիսի մի քանի շրջաններում արդեն ինքնավարություն է հռչակել: Նրանց աջակցում են Ռուսաստանը, Իրանը եւ ԱՄՆ-ը», -գրում է Հասան Ջեմալը:

Հայերեն العربية

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան

Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին