Սպորտ

Լևոն Արոնյանը չի կարողացել պահպանել «Sinquefield Cup»-ի հաղթողի կոչումը և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը չի կարողացել պահպանել «Sinquefield Cup»-ի  հաղթողի կոչումը և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Սենթ-Լուիսում ավարտվել է «Sinquefield Cup » շախմատային սուպերմրցաշարը: «Արմենպրես»-ը, հղում կատարելով մրցաշարի պաշտոնական կայքին, հայտնում է, որ Լևոն Արոնյանը չի կարողացել նվաճել մրցաշարի հաղթողի կոչումը և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Լևոն Արոնյանը 9 տուրից հետո վաստակել է 5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը զիջել Ֆաբիանո Կարուանային: «Sinquefield Cup »-ի հաղթող է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոն, ով վաստակել է 5,5 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում