Չինացի ջրացատկորդուհի Հի Զին երբեք չի մոռանա «Ռիո-2016»-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ի կանանց ջրացատկի 3 մետր բարձրություն ձևի պարգևատրման արարողության ժամանակ Չինաստանի ներկայացուցիչ Հի Զին, բացի այն, որ արժանացել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալի, ստացել է նաև ամուսնության առաջարկություն: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «The Huffingtonpost»-ին, հաղորդում է, որ չինացի մարզուհուն է մոտեցել հավաքականի ջրացատկորդներից Քին Կայը՝ Հի Զինի ընկերը, և անսպասելի կերպով ամուսնության առաջարկ է արել:

Հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է մարզիկներին: Չինացի մարզուհին արցունքներն աչքերին համաձայնել է ամուսնանալ Քին Կայի հետ:

«Մենք արդեն 6 տարի միասին ենք: Երբեք չէի սպասի, որ նա այսպիսի բան կանի, այն էլ այստեղ: Նա շատ խոստումներ է կատարել ինձ համար: Ես կարծում եմ, նա է այն մարդը, ում հետ կարող եմ կիսել իմ ամբողջ կյանքը»,-ասել է Հի Զին:

Հայերեն English

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը