Էրդողանը նեղացել է Եվրոպայից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան չի կատարել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու իր խոստումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանն ասել է գերմանական RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` եթե Եվրոպան չկատարի թուրք քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու իր խոստումը, Թուրքիան Եվրամիության երկրներից սիրիական փախստականներ չի ընդունի:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ավելի վաղ հայտարարել է, որ ԵՄ-ը կարող է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ մտցնել 2016 թվականի աշնանը, բայց Անկարայի կողմից բոլոր պահանջները կատարելու պայմանով:

«Թուրքիան սպասում էր, որ Եվրոպան կպաշտպանի իրեն վերջին ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ: Եվրոպական երկրները պետք է պաշտպանության համար Թուրքիա ուղարկեին գոնե իրենց մեկ ներկայացուցչին, ինչպես դա արվել էր Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունից հետո», -ասել է Էրդողանը:

Արտահայտելով իր վերաբերմունքը Քյոլնում հանրահավաքի ժամանակ Էրդողանի ելույթի ուղիղ հեռարձակումն արգելելու մասին Գերմանիայի Սահմանադրական դատարանի որոշմանը, Թուրքիայի նախագահն ասել է, որ «չի հարգում դատարանի այդ որոշումը»:

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին