Տարածաշրջանային

Իրանը մոտ 9 տոկոսով մեծացրել է գազի մատակարարումները Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Իրանը մոտ 9 տոկոսով մեծացրել է  գազի մատակարարումները Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի սկզբից Իրանը 518 մլն խմ գազ է մատակարարել Թուրքիա, ինչը 8,8 տոկոսով գերազանցում է 2015 թվականի համապատասխան ցուցանիշը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ նման արդյունքների հաջողվել է հասնել Հարավային Պարս գազային հանքահորից գազի արդյունահանման ծավալների մեծացման, ինչպես նաեւ բնական գազի մեծ ծավալներ մատակարարելու իրանական ղեկավարության մեծացած հնարավորությունների շնորհիվ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում