Life

Քանիե Ուեսթը Քիմ Քարդաշյանին համարել Է մեր օրերի Մարիա Անտուանետան

1 րոպեի ընթերցում

Քանիե Ուեսթը Քիմ Քարդաշյանին համարել Է մեր օրերի Մարիա Անտուանետան

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթը իր տիկնոջը՝ Քիմ Քարդաշյանին, համարել Է մեր ժամանակների Մարիա Անտուանետան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել Է Harper՚s Bazaar-ին տված հարցազրույցում:

Երգչի խոսքով՝ իր կինը դարձել Է այն փոփոխությունների դեմքը, որոնք տեղի են ունենում նորաձեւության աշխարհում: Եթե առաջ դիզայներները հեռուստաաստղին չԷին հրավիրում իրենց ցուցադրություններին, ապա այժմ նրանք հավաքածուներ են ստեղծում ըստ նրա մարմնակազմի: «Քիմը դարձել Է մեր օրերի Մարիա Անտուանետան: Նա սանրվածք ու մակիաժ Է անում ամեն օր, այլ ոչ թե միայն նկարահանումների համար: Ինչո՞ւ: Որովհետեւ ամեն օր ֆոտոսեսիա Է»,-ասել Է Ուեսթը:

Արտիստը նաեւ հավելել Է, որ իրեն Էլ Է մասնակից համարում այն փոփոխություններին, որոնք ներկա փուլում տեղի են ունենում աշխարհում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում