Տարածաշրջանային

Քրդական հարցում Թուրքիայի եւ ՌԴ-ի դիրքորոշումները տարբերվում են. դեսպան

1 րոպեի ընթերցում

Քրդական հարցում Թուրքիայի եւ ՌԴ-ի դիրքորոշումները տարբերվում են. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ քրդական հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի տարաձայնությունները պահպանվում են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նրա խոսքով` այդ թեման քննարկվել է Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ:

«Մենք այդ մասին խոսել ենք օգոստոսի 9-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւ խոսելու ենք հետագայում եւս», -ասել է դեսպանը «Ռոսիա սեգոդնյա» կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսում:

«Կարող ենք ասել, որ այդ հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները տարբերվում են», -հավելել է թուրք դիվանագետը, եւ ընդգծել. «Բայց ես չեմ կարծում, որ քրդական հարցում մեր դիրքորոշումները պետք է ընկալել որպես ամբողջապես հակադիր»:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում