Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսված են նաև ՀՀ Նախագահի պաշտոնական հանդիպումներ Բրազիլիայի Հանրապետության ղեկավարության հետ: