Սպորտ

Հայ տանկիստները երկրորդն էին «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի «Էստաֆետ»-ի առաջին փուլում

1 րոպեի ընթերցում

Հայ տանկիստները երկրորդն էին «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի «Էստաֆետ»-ի առաջին փուլում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի կիսաեզրափակիչի` «Էստաֆետի» առաջին մրցափուլի ընթացքում օգոստոսի 9-ին Չինաստանի, Ղրղզստանի, Անգոլայի զինված ուժերիտանկային անձնակազմերի հետ մրցել են ՀՀ զինված ուժերի տանկային երեք անձնակազմերը:

Հայ տանկիստները ընդհանուր թիմային հաշվարկով մրցուղին անցել են 2 ժամ 13 րոպե 55 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

մրցափուլի առաջատարն է Չինաստանի զինված ուժերի հավաքական թիմը, որը մրցուղին անցել է 1 ժամ 45 րոպե 55 վայրկյանում:

«Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն «Էստաֆետի» երեք մրցափուլերի վերջնական ընդհանուր հաշվարկով լավագույն ցուցանիշներ գրանցած չորս հավաքական թիմերը: «Տանկային բիաթլոն-2016»-ի միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա օգոստոսի 13-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում