Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցան «Սինգֆիլդի գավաթ»-ի 5-րդ տուրի հանդիպումները: որում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: 5-րդ տուրում հաղթանակ է տարել միայն Վեսելին Թոփալովը, ում մրցակիցն էր չինացի Դին Լիժենը: Այս հաղթանակի շնորհիվ Թոփալովը սկսել է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը և Ուեսլի Սոն վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

6-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում