Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումն անակնկալ Է դարձել Արեւմուտքի համար. The New York Times

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը հակամարտության տասն ամիսներից հետո անակնկալ Է դարձել եւ տագնապ Է առաջացրել Արեւմուտքում: Այս մասին, ինպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The New York Times թերթը՝ մեկնաբանելով Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը:

«Ոչ ոք չԷր կարող այդպիսի արմատական փովոխություններ կանխատեսել երկու պետությունների հարաբերություններում, գոնե այդպես արագ»,- գրել Է հրատարակությունն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը եւ Թուրքիան «սիրիական կոնֆլիկտի հակամարտող կողմեր են», իսկ նրանց ղեկավարների միջեւ հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ նոյեմբերին թուրքական կործանիչը խփեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը:

Հոդվածի հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախագահների հանդիպումն անցել Է «Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության աճի ֆոնին»: Ինչպես նշում Է թերթը, «բուն փաստի սիմվոլիզմը, որ երկու նախկին հակառակորդները մեկտեղվել են բարեկամական զրույցի համար, բավական Էր, որպեսզի տագնապ հարուցեր Արեւմուտքի մայրաքաղաքներում», քանի որ Թուրքիան, բացի այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Է, կարեւորագույն դեր Է խաղում Եվրոպայի ջանքերում, որը փորձում Է դադարեցնել միգրանտների հոսքը Սիրիայից եւ Աֆղանստանից:

The New York Times-ի կարծիքով՝ «երկու երկրների (Թուրքիայի եւ Ռուսաստանի) միջեւ ապագա ցանկացած համաձայնություններ կարող են լուրջ հետեւանքներ ունենալ Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է