Պուտին-Էրդողան հանդիպումը պարզապես բարի կամքի դրսեւորում էր. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Հակոբ Չաքրյանի գնահատմամբ` օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Պուտին-Էրդողան հանդիպումը պարզապես բարի կամքի դրսեւորում էր` հարաբերությունները նախկին մակարդակի բարձրացնելու տեսլականով:

«Կողմերն ընդամենը պատրաստակամություն են հայտնել հանդիպելու միմյանց հետ, սակայն որեւէ կոնկրետ արդյունք չի էլ արձանագրվել: Դատելով Էրդողանի` առանձնազրույցին հաջորդած ելույթից` կարելի է ասել, որ նա բավականին ընկճված տեսք ուներ, եւ Պուտինին սիրաշահելու գովեստները, թերեւս, նշանակում են, որ այս հանդիպումը առանձնապես չի բավարարել Էրդողանին: Նա ուզում էր, որ ռուս-թուրքական հարաբերություններն արագ վերականգնվեին, քանի որ հարաբերությունների սառեցումից մեծ տնտեսական կորուստներ էր կրել: 2013 թվականին Թուրքիան 1.3 մլրդ դոլարի ապրանք է արտահանել Ռուսաստան, իսկ 2014 թվականին` 1.8 մլրդ դոլարի, մինչդեռ արդեն 2016 թվականին այն ընդամենը կազմում էր 80 մլն դոլար: Բացի դրանից, տարեկան 2 մլն ռուս զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա, և, ընդհանուր առմամբ, այնտեղ ծախսվում է 1.5-1.7 մլրդ դոլար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետը;

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման պատճառով հարաբերությունների սառեցումից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ հանդիպեցին օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին