Հասարակական

Երևանում և Գառնիում կնշվի Նավասարդը

1 րոպեի ընթերցում

Երևանում և Գառնիում կնշվի Նավասարդը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորք վարչական շրջանում` Հայկ Նահապետի արձանի մոտ, օգոստոսի 11-ին կնշվի Հայոց Բուն Տոմարի 4508 թվականի Նավասարդի 1-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառումը կկայանա ժամը 10:00-ին, իսկ 13:00-ին այդ առթիվ տոնակատարություն տեղի կունենա Գառնիի տաճարում։

Միջոցառման կազմակերպիչներին ու աջակիցներն են` «Սերունդ» հայապահպան միավորումը, Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի վարչակազմը, «Արորդիների ուխտ» ՀԿ-ն, Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման հիմնադրամը:

Միջոցառման կազմակերպիչները տարիներ առաջ առաջարկություն են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին՝ այն ճանաչելու Ազգային միասնության օր։

Նավասարդը հին հայոց ամենասիրված տոներից էր՝ նոր տարվա սկիզբը, և իր մեջ միասնության խորհուրդն ուներ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում