Միջազգային

Բրիտանիայում վախճանվել Է ամենահարուստ հողատերերից մեկը՝ Վեստմինստերի վեցերորդ դուքսը

1 րոպեի ընթերցում

Բրիտանիայում վախճանվել Է ամենահարուստ հողատերերից մեկը՝ Վեստմինստերի վեցերորդ դուքսը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 65-րդ տարում վախճանվել Է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ հողատերերից մեկը՝ Վեստմինստերի վեցերորդ դուքս Ջերալդ Քավենդիշ Գրոսվենորը:

Դքսի ներկայացուցչի խոսքով՝ նա հանկարծ իրեն վատ Է զգացել, երբ ստուգում Էր իր կալվածքներն Անգլիայի հյուսիս - արեւմուտքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Վեստմինստերի դքսին ընդարձակ հողամասեր Էին Էին պատկանում Անգլիայի եւ Շոտլանդիայի հյուսիսում, ինչպես նաեւ 121 հեկտար մակերեսով հողամաս՝ Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում:

2016 թվականին Sunday Times թերթը դքսի կարողությունը գնահատել Է 9,35 միլիարդ ֆունտ (12 միլիարդ դոլար): Սակայն Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո նրա ակտիվների արժեքը գրեթե 1 միլիարդ դոլարով նվազել Է:

Հանգուցյալ դքսի նախահայրը՝ սըր Թոմաս Գրոսվենորը, 1677 թվականին ձեռք Էր բերել ճահճացած հողամաս, որտեղ ժամանակի ընթացքում հայտնվեցին Լոնդոնի երկու Էլիտար շրջանները՝ Մեյֆերը եւ Բելգրավիան:

Հանգուցյալն ունի միակ որդի՝ Հյու Ռիչարդ Լուի Գրոսվենորը, որը թագաժառանգ արքայազն Ջորջ Քեմբրիջցու՝ բրիտանական գահի հերթում երրորդ արքայազնի կնքահայրն Է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում