Սպորտ

Լևոն Արոնյանը «Սինգֆիլդի գավաթ 2016»-ի առաջատարների թվում է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը «Սինգֆիլդի գավաթ 2016»-ի առաջատարների թվում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում ընթացող«Սինգֆիլդի գավաթ 2016» մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները, որոնց արդյունքներով՝ Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդը և Վեսելին Թոփալովը վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 3 շախմատիստ՝ Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան իրենց ակտիվում գրանցել են 1,5-ական միավոր և կիսում են 5-7-րդ հորիզոնականները:

Օգոստոսի 8-ին կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Ֆաբիանո Կարուանան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում