Հայաստանի առաջին օմբուդսմենը երկրում իրավիճակի կայունության բանալին տեսնում է իշխանությունների ձեռքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսյան իրադարձություններից հետո իրավիճակի կայունության պահպանման բանալին իշխանությունների ձեռքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խոսել է «Սասնա ծռեր» զինված խմբի` զենքը վայր դնելուց հետո ստեղծված քաղաքական իրավիճակի մասին նշեց, որ բանակցության գործընթացում միջնորդությունները դրական արդյունք տվեցին: Նրա խոսքով՝ անպայման գտնվեն այնպիսիները, որոնք էլի կփորձեն գործել օրենքով արգելված, բայց պատմության մեջ հաճախակի օգտագործվող մեթոդներով, ինչպես նաև կլինեն խաղաղ ճանապարհով իշխանությունների հետ փոփոխությունների գնացողները: «Ըստ իս` հիմա ամենահարմար պահն է քաղաքական և կադրային փոփոխությունների»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանը, անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի տղաների դատավճռին, նկատեց, որ օրենքով նշված է՝ պատիժը նշանակելիս պետք է հաշվի առնվի դատապարտվող մարդու կյանքի էջերը:

Ալավերդյանի խոսքերով` երևանյան լարված օրերին (հուլիսի 17-31-ը- հեղ.) լրագրողները իրենց տեղում էին: «Մենք ունեցանք լրագրողների մի խումբ, որը գնաց, կանգնեց, ծեծվեց: Եվ հիմա համոզված եմ, որ ամեն ինչ կանեն արդարության վերականգնման համար»,- ասաց նա:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27-ին նրանք կրկին պատանդ են վերցրել բուժօգնության հասած բուժաշխատողներին:

Հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը:

Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին