Life

Քիմ Քարդաշյանի մայրը վթարի Է ենթարկվել իր Rolls-Royce ավտոմեքենան վարելիս

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանի մայրը վթարի Է ենթարկվել իր Rolls-Royce ավտոմեքենան վարելիս

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը վթարի Է ենթարկվել՝ գտնվելով իր Rolls-Royce ավտոմեքենայի ղեկի առջեւ: Նախնական տվյալներով՝ Քրիս Ջենները կոտրել Է դաստակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ-ին:

60-ամյա Ջենների հետ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի Է ունեցել օգոստոսի 3-ին Լոս Անջելեսի 101-րդ մայրուղում: Հրատարակության տվյալներով՝ նրա ավտոմեքենան բախվել Է Toyota Prius մակնիշի մարդատար ավտոմոբիլին: Պատահարի հետեւանքով գործել են Rolls-Royce-ի անվտանգության բարձերը: Թե ինչ Է տեղի ունեցել երկրորդ ավտոմեքենայի եւ նրա ուղեւորների հետ, չի հաղորդվում:

Ինչպես պատմել են Քարդաշյան ընտանիքի ներկայացուցիչները, Prius-ն անցել Է լուսացույցի կարմիր ազդանշանի տակով: Իրավապահ մարմիններում TMZ-ի աղբյուրը հայտարարել Է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր Է դարձել Toyota-ի վարորդը, որը վթարային իրավիճակ Է ստեղծել՝ փորձելով վազանցել Rolls-Royce-ին:

Ի պատասխան բաժանորդների հարցերի՝ Քրիս Ջենների դուստրը՝ Քայլին, Twitter սոցիալական ցանցի իր Էջում հայտնել Է, որ իր մոր առողջությանը վտանգ չի սպառնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում