Ֆրանսահայ գործարարին մեկ տարով արգելել են մուտք գործել Թուրքիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայից արտաքսված ֆրանսահայ գործարար Ռիչարդ Դեմիրջիի նկատմամբ թուրքական պետություն մտնելու մեկ տարվա արգելք է սահմանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դեմիրջին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին է տեղեկացրել դեպքի մանրամասները:

«Ոստիկանությունը օդանավակայանի մուտքի մոտ անձնագրի ստուգում էր իրականացնում։ Մեր մեքենան կանգնեցրեցին, պահանջեցին ներկայացնել մեր անձնագրերը։ Ներկայացրեցի իմ ֆրանսիական անձնագիրը։ Սկզբում հարցրեցին՝ թու՞րք ես։ Բացասական պատասխան տվեցի։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- անմիջապես հարցրեցին ինձ։ Պատասխանեցի, որ Ֆրանսիայի հայ եմ։ Դրանից հետո ինձ իջեցրեցին մեքենայից։ Մոտ 10-20 ոստիկան մոտեցավ մեքենային, անիմաստ հարցեր սկսեցին տալ։ Նրանց ասացի, որ առևտրով եմ զբաղվում և երկրին եկամուտ եմ ապահովում։ «Գյավուրի փողից մեզ օգուտ չկա»,- ասացին ի պատասխան։ Հանդիմանեցի նրանց` ասելով․ «Ճիշտ չեք խոսում»։ Դրանից հետո ինձ ահաբեկիչ անվանեցին և օդանավակայանի կալանքի վայր տեղափոխեցին։ Այդ գիշեր այնտեղ եմ մնացել։ Առավոտյան ինձ տեղափոխեցին Քումքափըի օտարերկրացիների բաժանմունք։ Ապա որոշում կայացվեց ինձ երկրից վտարելու մասին»,- պատմել է Դեմիրջին։

Նրա որդին հայտնել է, որ օգոստոսի 1-ին տեղի ունեցած դատական նիստից հետո հորը Ֆրանսիա են ուղարկել: «Դատից առաջ հորս ընկերներից մեկը փաստաբան է գտնել նրա համար։ Այդ փաստաբանը շատ է օգնել հորս։ Դատարանում հորս «միջազգային ահաբեկչի» մեղադրանքն է ներկայացվել։ Փաստաբանը առարկել է այս մեղադրանքը, որից հետո այն փոխարինվել է «ոստիկանի հետ վիճաբանության» մեղադրանքի, և հինգ տարով երկիր մուտք գործելու արգելք է սահմանվել։ Փաստաբանը բողոքարկել է նաև այս որոշումը, որից հետո դատարանը մեկ տարվա արգելք է սահմանել։ Հայրս, ով աշխատանքի բերումով ամիսը մեկ անգամ Թուրքիա էր գալիս, մեկ տարի չի կարողանալու այնտեղ մուտք գործել»։

Հուլիսի 31-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները անձնագրի ստուգման համար կանգնեցրել են մեքենան, որում եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ազգությամբ հայ Ռիչարդ Դեմիրջին։ Ռիչարդ Դեմիրջին վտարվել է Թուրքիայից, քանի որ ստուգում իրականացնողներին ասել է՝ Ֆրանսիայի հայ է։

Հայերեն العربية English Русский

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը