Իսրայելը, հնարավոր է, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել. Ալեքսանդր Ցինկեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերի համոզմամբ՝ հնարավոր է հասնել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել:

«Վերջին տարիներին արդեն 3-րդ անգամն է, ինչ Իսրայելի խորհրդարանում բարձրացվում է Հայոց ցեղասպանության հարցը: Նախկինում այն միշտ մնում էր հանձնաժողովներում՝ չստանալով հետագա ընթացք, սակայն այժմ չանցած մեկ ամիս՝ հանձնաժողովը քննարկում է այն եւ որոշում կայացնում ճանաչել 1915 թվականի սպանդը որպես ցեղասպանություն: Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի հանձնաժողովի կողմից ընդունված այդ բանաձեւի քննարկումը խորհրդարանի լիագումար նիստում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով՝ գործընթացի այս փուլն անչափ կարեւոր է, եւ անհրաժեշտ է պատշաճ կերպով նախապատրաստվել հետագա աշխատանքներին:

«Պետք է ոչ միայն հստակ աշխատանք տանել խորհրդարանի պատգամավորների, այլեւ հենց իսրայելական հասարակության շրջանում: Այժմ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ավելի ինտենսիվ լոբբինգ իրականացնելու համար, հատկապես երբ անցկացված սոցհարցումները միանշանակ վկայում են այս հարցում Իսրայելի քաղաքացիների աջակցության մասին: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի կառավարությունը պետք է իրոք աջակցի Իսրայելի հասարակական կազմակերպություններին, ովքեր ինքնուրույն փորձում են իրազեկել քաղաքացիներին հայ ժողովրդի ողբերգության մասին»,-ասաց նա:

Նախկին պատգամավորն առաջարկում է այդ նպատակով անցկացնել բանավեճեր, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ եւ երիտասարդական ֆլեշմոբեր:

«Այս պարագայում անհրաժեշտ է նպատակների իրագործման հստակ նախագիծ եւ փաստաթուղթ, քանի որ միայն հանրության գործունեությունը բավարար չէ: Չպետք է նստել եւ սպասել, որ հարցն ինքնուրույն կլուծվի: Գաղտնիք չէ, որ այս որոշումը պայմանավորված չէ միայն բուն խնդրով: Այստեղ միանշանակ առկա են նաեւ տարածաշրջանային քաղաքականության հարցեր: Վերոնշյալ միջոցառումների անցկացումը, բնականաբար, ժամանակատար է, սակայն այդպես ավելի լավ է, քանի որ այս ժամանակահատվածում Իսրայելի ղեկավարները կհասցնեն եւս մեկ անգամ բացահայտել Թուրքիայի իրական դեմքը: Նրանք պետք է հասկանան, որ գոյություն ունի պատմական ճշմարտություն, եւ ոչ մի քաղաքական շահ չի կարող ստվեր գցել Օսմանյան Թուրքիայի կողմից մի ամբողջ ժողովրդի վերացնելու փորձի վրա»,-եզրափակեց Ալեքսանդր Ցինկերը:

Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնի նախաձեռնությամբ քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը: Քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկվեց Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողով:

Օգոստոսի 1-ին հանձնաժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան