Հասարակական

Երևանի բնակիչները յուրաքանչյուր հինգշաբթի կարող են հանդիպել վարչական շրջանների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Երևանի բնակիչները յուրաքանչյուր հինգշաբթի կարող են հանդիպել վարչական շրջանների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ յուրաքանչյուր հինգշաբթի քաղաքացիները կարող են հանդիպել վարչական շրջանների ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Այն իրականացվում է յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 14:00-ից: Ըստ այդմ, բնակիչների հետ տեղերում հերթական հանդիպումները կկայանան վաղը` օգոստոսի 4-ին»:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում