Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է պայքարի հանուն ցեղասպանությունների վերացման. Եժի Նովակովսկի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքակիրթ աշխարհի ոչ մի ներկայացուցիչ չի կարող հանգիստ նայել ցեղասպանությանը և չի կարող այդ երևույթն ընդունել որպես դրական փաստ, քանի որ այն հանցագործությունն է, որն իր հետևանքներն ունի ամբողջ քաղաքակրթության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օգոստոսի 3-ին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին խոսել է ցեղասպանությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին: Դեսպանն ինքը ցեղասպանությունն այլ կերպ չի կարող ընդունել, քան սարսափելի հանցագործություն: Նրա խոսքով՝ առհասարակ չի կարելի մարդ սպանել, սակայն երբ սպանում են ազգ կամ էթնիկ փոքրամասնություն, դա շատ ավելի սարսափելի և զզվելի երևույթ է:

«Ներկա պահին միջազգային հարությունը դիտարկվում է որպես մի սառցաբեկոր, որը դժվար է տեղից շարժվում: Այնուամենայնիվ, որոշումը պետք է կայացվի և մինչև վերջին անձը, ով կատարել է ցեղասպանություն, պետք է դատապարտվի: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է պայքարի դրա դեմ, որպեսզի այլևս չլինեն ցեղասպանություններ: Մինչև օրս դատական գործ է ընթանում այն մարդկանց նկատմամբ, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել են ճամբարներում: Կարծում եմ` ցեղասպանություն իրականացրած մարդկանց պետք է միշտ հետապնդել և դատապարտել անգամ, եթե նրանք լինեն 90 տարեկան»,- նշեց ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին