Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի «Սինգֆիլդի գավաթ»-ի խաղարկությանը

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի «Սինգֆիլդի գավաթ»-ի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենտ Լուիս քաղաքում մեկնարկում է «Սինգֆիլդի գավաթ»-ի խաղարկությունը, որին մասնակցելու են 10 շախմատիստ: «Սինգֆիլդի գավաթ»-ը «Grand Chess Tour» մրցաշարի մաս է կազմում: «Grand Chess Tour» -ի շրջանակում այս տարի անցկացվում է 4 մրցաշար, որոնցից երկուսը` Փարիզի և Լյովենի մրցաշարերը, արդեն տեղի են ունեցել: «Սինգֆիլդի գավաթ»-ի խաղարկությունից հետո այս տարվա դեկտեմբերին տեղի կունենա վերջին ՝ Լոնդոնի փուլը: «Սինգֆիլդի գավաթ»-ում Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն Մաքսիմ Վաշիե Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Դին Լիժենը, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Պյոտր Սվիդլերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին, իսկ առաջին տուրը կմեկնարկի օգոստոսի 5-ին, Երևանի ժամանակով 22.00-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում