Ստեփանակերտում կանցկացվի «Երևան Տարազ Ֆեստ» փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառման շրջանակում օգոստոսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կանցկացվի «Երևան Տարազ Ֆեստ» փառատոնը: Միջոցառումը բաղկացած կլինի 2 մասից՝ ցերեկային և երեկոյան:

«Ցերեկը տեղի կունենա ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ իրենց աշխատանքները կներկայացնեն ինչպես երևանաբնակ, այնպես էլ Արցախում ապրող ասեղնագործողներ, տիկնիկագործներ, կավագործներ, իսկ երեկոյան կանցկացվի նորաձևության ցուցադրություն, որտեղ դիզայներներ Արամ Նիկոլյանը, Վահան Խաչատրյանը և Լիլիթ Մելիքյանը կներկայացնեն հագուստի իրենց հավաքածուները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը: Փառատոնի նպատակն է քարոզել հայկականը, տարազը և կոչ անել, որ մարդիկ իրենց առօրյա հագուստի մեջ օգտագործեն հայկական տարազի բաղադրիչներ՝ պահպանելով հայ մշակույթը և պատմությունը:

Դիզայներ Վահան Խաչատրյանը նշեց, որ առաջին անգամ է մասնակցում այս փառատոնին և ներկայացնելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր հավաքածուն: Հավաքածուն ստեղծելիս դիզայները ոգեշնչվել է Թորոս Ռոսլինի մանրանկարներից:

Դիզայներ Արամ Նիկոլյանը երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին: Ըստ նրա` փառատոնը լայն զանգվածներին ներկայանալու հնարավորություն է տալիս և մասամբ նպաստում է նաև հայկական տարազի վաճառքի աճին: Նիկոլյանը ցուցադրելու է «Ուրֆա» հավաքածուի թարմացված տարբերակը և բազմաթիվ նոր մոդելներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու:

«Հայաստանում 3 խոշոր թանգարաններ կան, որոնք տարազի լավ հավաքածուներ ունեն, դրանցից մեկը Երևանի պատմության թանգարանն է: Անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ ոչ միայն ազգաբնակչության, այլև զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում ավանդական տարազի ցուցադրումը` համեմված ժամանակակից, նորաձև տարրերով»,- ասաց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

«Երևան Տարազ Ֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան» մշակութային կենտրոնին: Այն արդեն 2-րդ տարին է իրականացվում: Անցյալ տարի փառատոնը անցկացվել է Երևանում, սակայն այս տարի Երևանի քաղաքապետարանի որոշմամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ այս միջոցառումը անցկացվելու է Արցախում:

Հայերեն English

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար